Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Ասում են

Ասում են
04.11.2022 | 07:24

Մինսկը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն շատ օրիգինալ դիրքորոշում է որդեգրել: Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքերով, այլ գործով է հաստատում իր դաշնակցային պարտավորությունների նկատմամբ հավատարմությունը։

Այդ թվում՝ ներկա ծանր պահին։ Այս ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը ոչ պրոֆեսիոնալ է։ Մինսկի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը պարկեշտությունն է, հետևաբար, ապագայում մեր գործընկերներն ու դաշնակիցները կարող են վստահ լինել մեզ վրա։ Եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել։
Լուկաշենկոյի հայտարարությունները հիմնված են իրականության վրա, հասկանալի ու դաշնակցային կերպով ազնիվ են։ Հենց այս բաց ձևով, առանց քաղաքական խաղերի և ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը վերաբերում է մարդկանց ճակատագրերին և կյանքին:


Անատոլի Գլազ
Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Դիտվել է՝ 44403

Մեկնաբանություններ